Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Եմենում գրեթե 85 հազար երեխա Է սովից մահացել հակամարտության ընթացքում

Եմենում գրեթե 85 հազար երեխա Է սովից մահացել հակամարտության ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եմենում վերջին երեք տարվա ընթացքում 5 եւ ավելի ցածր տարիքի մոտավորապես 85 հազար երեխա Է մահացել սովից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ABC News-ը:

Save the Children միջազգային կազմակերպությունը վերլուծել Է խիստ թերսնումից երեխաների մահացության վերաբերյալ ՄԱԿ-ի տվյալները եւ հաշվել, որ Եմենում 2015 թվականի ապրիլից մինչեւ 2018 թվականի հոկտեմբերը մահացել Է գրեթե 85 հազար երեխա: Save the Children-ի եմենյան ստորաբաժանման տնօրեն Թամեր Կիրոլոսն արձանագրել Է, որ երկրում եւս 5,2 մլն երեխաներ սովի եզրին են: Եմենում պաշտոնապես սով հայտարարված չԷ, սակայն ՄԱԿ-ը նախազգուշացնում Է, որ երկրում սովի սպառնալիքն ավելի ուժեղ Է, քան կարող են պատկերացնել փորձագետները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am