Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հեղափոխությունից հետո հայրենադարձվել է ավելի քան 450 ընտանիք. ամենաշատը՝ ՌԴ-ից,  Իրանից և ԱՄՆ-ից

Հեղափոխությունից հետո հայրենադարձվել է ավելի քան 450 ընտանիք. ամենաշատը՝ 
ՌԴ-ից,  Իրանից և ԱՄՆ-ից

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեղափոխությունից հետո  հայրենադարձվել է ավելի քան 450 ընտանիք, որոնց հետ նախարարությունը ամենօրյա կապի մեջ է: Հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ հայրենադարձված ընտանիքներն ավելի շատ են, և իր ներկայացրած թիվը վերաբերում է այն ընտանիքներին, որոնք այս կամ այն խնդրով դիմել են Սփյուռքի նախարարություն:

«Ամենաշատը Հայաստան են վերադարձել ՌԴ-ից,  Իրանից և ԱՄՆ-ից: Հայրենադարձ ընտանիքներին տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն, փորձել ենք օպերատիվ կերպով լուծել այն խնդիրները, որոնք չէին պահանջում օրենսդրական նախաձեռնություններ: Սա այն թիվն է, երբ հայրենադարձված ընտանիքն ուղղակի եկել է նախարարություն: Հայրենադարձված ընտանիքների թիվն, անկասկած, ավելի մեծ կլինի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Հայրապետյանը:  

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am