Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՀՀ ազգային արժույթի ներդրման 25-ամյակին նվիրված միջոցառմանը

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՀՀ ազգային արժույթի ներդրման 25-ամյակին նվիրված 
միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում մասնակցել է Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի ներդրման 25-ամյակի առթիվ ՀՀ կենտրոնական բանկի կազմակերպած միջոցառմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառման շրջանակում Նիկոլ Փաշինյանն այցելել է պատկերասրահի որմնանկարների դահլիճում բացված ցուցահանդես, որտեղ ներկայացված են 1994 թ. առ այսօր ԿԲ կողմից թողարկված բոլոր հուշադրամներն ու թղթադրամները, այդ թվում նաև՝ 2018թ. թողարկման ՀՀ երրորդ սերնդի թղթադրամները:

Այնուհետև տեղի է ունեցել «Հայոց պետականություն. ՀՀ ազգային արժույթի 25-ամյակը» թեմային նվիրված մեկ նամականիշի մարման արարողություն: Նամականիշը մարել են ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը և «Հայփոստ» ՓԲԸ խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը: Այն ունի 230 ՀՀ դրամ անվանական արժեք և տպագրված է Ֆրանսիայի Cartor տպագրատանը՝ 30000 տպաքանակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am