Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կառավարությունը 6 մարզի տրամադրելու է 205 մլն դրամի սուբվենցիա

Կառավարությունը 6 մարզի տրամադրելու է 205 մլն դրամի սուբվենցիա

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի և Կոտայքի մարզպետարաններին պահուստային ֆոնդից կտրամադրի 205 մլն 706 հազար դրամի լրացուցիչ սուբվենցիա: Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը նշեց, որ խոսքը վերաբերում է 23 համայնքներում 25 ծրագրերի:

«Գեղարքունիքի մարզպետարանին կհատկացվի 80,239.3 հազար դրամ, Շիրակի մարզպետարանին՝ 21,875.2 հազար դրամ, Արագածոտնի մարզպետարանին՝ 26,352.7 հազար դրամ, Կոտայքի մարզպետարանին՝ 29,349.5 հազար դրամ, Սյունիքի մարզպետարանին՝ 37,013.7 հազար դրամ, Լոռու մարզպետարանին՝ 10,876.0 հազար դրամ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց փոխնախարարը:

Ըստ նրա, արդեն իսկ 176 սուբվենցիոն ծրագիր արժանացել է հավանության: Ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին, մասնավորապես, համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը եւ գիշերային լուսավորության անցկացմանը:

Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 726 մլն 248 հազար դրամ և մրցույթների արդյունքներով այն կազմել է 532 մլն 185 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորման մասը կազմում է 205 մլն 706 հազար դրամ:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավով նշեց, որ այս տարի չեն կարողացել նախանշած ցուցանիշին հասնել: «Մենք 10 մլրդ դրամի խնդիր էինք դնում, բայց համայնքները պատրաստ չեն դրան, մյուս տարի էլ պատրաստ չեն լինի: Ընդամենը 3 մլրդ դրամի մասին է լինելու խոսքը»,- ասաց նա:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ հավելեց, որ շատ համայնքներում լավ չեն պատկերացնում այս սուբվենցիաների էությունը և ներկայացնում են, օրինակ՝ հանդիսությունների սրահի վերանորոգման կամ բիստրո կառուցելու ծրագրեր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am