Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի ռազմակայանները եւ ավիակիրներն իրանական հրթիռների հասանելիության գոտում են. ԻՀՊԿ

ԱՄՆ-ի ռազմակայանները եւ ավիակիրներն իրանական հրթիռների հասանելիության գոտում են. ԻՀՊԿ

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան ռազմակայանները, որոնք տեղակայված են Աֆղանստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Քատարի տարածքում, ինչպես նաեւ Պարսից ծոցում գտնվող ԱՄՆ-ի ավիակիրներն իրանական հրթիռների հասանելիության գոտում են:

Այդ մասին, ինչպես հայտնել Է Reuters գործակալությունը, հայտարարել Է «Իսլամական հեղափոխության պահապանների» կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի Էլիտային ստորաբաժանումներ) օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ամիր Ալի Հաջազադեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դրանք գտնվում են մեր հասանելիության սահմաններում, եւ մենք կարող են հարված հասցնել դրանց, եթե նրանք (ամերիկացիները) գործողություններ ձեռնարկեն»,-ասել Է նա, հավելելով, որ ամերիկյան ավիակիրներն Իրանի թիրախներն են: Հոկտեմբեր ամսին Հաջազադեն հայտարարել Էր, որ Իրանը մեծացրել Է իր հականավային հրթիռների հեռահարությունը եւ այժմ կարող Է հակառակորդի թիրախները խոցել 700 կիլոմետր տարածության վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am