Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գլխուղեղի իշեմիկ կաթվածի մասնագիտական բուժման ծրագրում տարեկան 250 շահառու կընդգրկվի

Գլխուղեղի իշեմիկ կաթվածի մասնագիտական բուժման ծրագրում տարեկան 250 
շահառու կընդգրկվի

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019 թվականի պետական բյուջեի նախագծում գլխուղեղի իշեմիկ կաթվածի մասնագիտական բուժման համար ներդրվող գլխուղեղի իշեմիկ կաթվածի մասնագիտական բուժման ծրագրին ֆինանսավորում կտրվի:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ պետական բյուջեի առողջապահական մասով աճի մի մասը դրվելու է անհետաձգելի բուժօգնության վրա: «Խոսքը ինտերվենցիոն բուժման մասին է, երբ հատուկ դեղերի և հատուկ գործիքների միջոցով կբացվի տրոմբը և գլխուղեղի կաթվածի խորացումը կկանխարգելվի: Պացիենտը մեծ հավանականությամբ կխուսափի երկարատև հաշմանդամությունից, շատ դեպքերում կփրկվի նրա կյանքը»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:

Նա նշեց, որ ծրագիրը տարեկան 250 շահառու կունենա: Նախնական ծրագրով 400 միլիոն դրամ գումար կծախսվի: «Բուն բուժական պրոցեսը տեղի է ունենալու երկու բուժկենտրոններում, որոնք հենց այս պահին կարողանում են այդ ծառայությունները մատուցել՝ Էրեբունիում  ու Համալսարանական հիվանդանոցում»,-նշեց Թորոսյանը՝ հավելելով, որ հետագայում բուժկենտրոնների թիվը կարող է ընդլայնվել:

Նա նշեց, որ ծրագրի իրականացման հրամանը կստորագրվի այսօր, սակայն ուժի մեջ կմտնի 2019 թվականի փետրվարի 1-ից,  քանի որ մինչ այդ Երևանի և մարզերի բոլոր շտապօգնության ծառայության բուժաշխատողներին վերապատրաստելու խնդիր կա:

«Եթե ստացվի, մենք դիտարկում ենք նաև ուղղաթիռով տեղափոխման ծրագրի ներդրումը»,-ընդգծեց նախարարի պաշտոնակատարը՝ կարևորելով ոչ վարակիչ հիվանդացությամբ մահացությունները իջեցնելու և հաշմանդամությունը կանխելու գործընթացը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am