Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագահի նստավայրը Բաղրամյան 26 տեղափոխելու նախագիծը

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագահի նստավայրը Բաղրամյան 26 տեղափոխելու 
նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի նստավայրը տեղափոխվելու է Բաղրամյան 26:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ-ում ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:

«Առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24-ժամյա ռեժիմում հեղինակի կողմից նախագահի նստավայրի վերաբերյալ առաջարկներ չեն եղել: Առաջարկ եղել է ՀՀԿ-ի կողմից, որը վերաբերել է վարչապետի ինքնաթիռի և ուղղաթիռի` այլ անձնանց կողմից օգտագործման կարգի մասին: Մեր դիրքորոշումն այն է, որ այդ առաջարկը որևէ կերպ չի առնչվում նախագծի հետ: Նախագիծը վերաբերում է միայն նախագահի և վարչապետի նստավայրերին»,-ասաց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

Նախագծին կողմ քվեարկեց 64 պատգամավոր, դեմ` 2, ձեռնպահ `1:

ՀՀ նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխվում է Բաղրամյան 26:

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր նոյեմբերի 21-ին կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am