Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Թրամփը դարձյալ կասկածի տակ Է առել գլոբալ տաքացումը ԱՄՆ-ում սպասվող ցրտերի պատճառով

Թրամփը դարձյալ կասկածի տակ Է առել գլոբալ տաքացումը ԱՄՆ-ում սպասվող ցրտերի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի անախագահ Դոնալդ Թրամփը կասկած Է հայտնել գլոբալ տաքացման ֆենոմենի հարցում ԱՄՆ-ում սպասվող ցրտերի պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԱՄՆ-ի հյուսիս - արեւելքում նոյեմբերի 22-ին զգալի ցրտացում Է սպասվում, ջերմաստիճանը սովորականից ցածր կլինի այս սեզոնի համար: Այսպես, Բոստոնում եւ Ֆիլադելֆիայում նոյեմբերի լույս 23-ի գիշերն սպասվում Է ըստ Ցելսիուսի մինչեւ մինուս 9, Նյու Յորքում՝ մինչեւ մինուս 7 աստիճան: «Ցրտի խստաշունչ եւ երկարատեւ ալիքը կարող Է գերազանցել բոլոր ռեկորդները: Ի՞նչ Է պատահել գլոբալ տաքացմանը»,- գրել Է Թրամփը Twitter-ում: Հանրապետականները եւ Թրամփը կասկածանքով են վերաբերվում կլիմայի գլոբալ փոփոխման տեսությանը, որի կողմնակից Է կլիմայագետ-գիտնականների մեծ մասը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am