Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրենը կնշանակվի մրցույթի արդյունքում

Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրենը կնշանակվի մրցույթի արդյունքում

ԳՅՈՒՄՐԻ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնը դեռ թափուր է: Ամենայն հավանականությամբ՝ տնօրենի մրցույթը կկայանա 6 ամիս անց, բայց, մինչ այդ, ելնելով անհրաժեշտությունից, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը: «Ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու անհրաժեշտությունը բխում էր թատրոնի հյուրախաղերի մեկնելու հանգամանքից և մի քանի նախագծերից, որոնք չպետք է հետաձգվեին: ժամանակավոր պաշտոնակատարը նշանակվել է 6 ամիս ժամանակով, դրանից հետո անպայման լինելու է մրցույթ, իսկ թե ով կլինի՝ ես թե մեկ ուրիշը, դա ժամանակը ցույց կտա: Թատրոնն ունի ընթացք ու այդ ընթացքով գնում է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Լյուդվիգ Հարությունյանը: Մրցույթին թատրոնն իր թեկնածուին կառաջադրի: «Թատրոնը ամուր է, կուռ է իր կարծիքի և մտքի մեջ: Ընտրություններին իր թեկնածուն կունենա թատրոնը: Մեր թեկնածուն կմասնակցի, և եթե հաղթեց, ուրեմն կշարունակի իր աշխատանքը:

Իսկ այդ թեկնածուն ե՞ս կլինեմ, թե՝ այլ մարդ, առայժմ չեմ կարող ասել»,- նկատեց Լյուդվիգ Հարությունյանը՝ հիշեցնելով 2 տարի առաջ տնօրենի պաշտոնի համար անցկացված մրցույթը: «Երկու տարի առաջ թատրոնը պնդում էր, որ իր թեկնածուն լինի թատրոնի տնօրեն: Ես կարծում եմ՝ արդարացրեցինք մեզ առաջադրված պահանջները: Արվեց այն, ինչը, գուցե, բարձր հնչի, անհնարին էր: Մեր թատրոնը կարծելու իրավունք ունի»,- հավելեց Լյուդվիգ Հարությունյանը: Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն, 34-ամյա Տիգրան Վիրաբյանը նշանակվել է Երևանի փոխքաղաքապետ: Տիգրան Վիրաբյանը երկու տարի զբաղեցրել է Գյումրու թատրոնի տնօրենի պաշտոնը:

Տիգրան Վիրաբյանը երկու տարվա ընթացքում 2-3 անգամ կրկնապատկել է թատրոնի եկամուտը։ Պաշտոնական տվյալներով՝ 2016 թվականին թատրոնն ունեցել է 22 հազար հանդիսատես, 2017-ին՝ 40 հազարից ավելի։ Այս տարվա ցուցանիշը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]