Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Իրանն ու Եվրամիությունն աշխատում են SWIFT համակարգը փոխարինող նոր մեխանիզմների շուրջ

Իրանն ու Եվրամիությունն աշխատում են SWIFT համակարգը փոխարինող նոր 
մեխանիզմների շուրջ

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանն ու Եվրամիությունն աշխատում են միջբանկային կապի նոր ուղի՝ Special Purpose Vehicle (SPV) ստեղծելու ֆինանսական նոր մեխանիզմների ի ուղղությամբ:  Special Purpose Vehicle-ը կփոխարինի SWIFT-ը և թույլ կտա շրջանցել ԱՄՆ-ի կողմից Թեհրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով  ՏԱՍՍ-ը ՝  այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հայտնել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբբաս Արագչին:

 «Մենք նոր մեխանիզմներ ենք ստեղծում SPV-ի համար, նաև շարունակում ենք փորձագիտական խորհրդատվությունները։ Երեկ և այսօր մասնակցել եմ արդյունավետ հանդիպումների  Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի քաղաքական գործիչների և բանակցողների հետ: Գործողությունների համատեղ համապարփակ պլանի նակատմամբ Եվրամիության, ինչպես նաև միջուկային գործարքի երեք անդամ-երկրների մտադրությունները լուրջ են մնում»,-գրել է  փոխնախարարը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]