Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ներկայացվել է «Արմենպրես»-ի լուսանկարներով Հայաստանի գեղատեսիլ վայրերը պատկերող նկարազարդ գրքույկ

ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ներկայացվել է «Արմենպրես»-ի լուսանկարներով 
Հայաստանի գեղատեսիլ վայրերը պատկերող նկարազարդ գրքույկ

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում նոյեմբերի 18-ին ներկայացվել է ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության առաքելության կողմից լույս ընծայված Հայաստանի գեղատեսիլ վայրերը և մշակութային հարուստ ժառանգությունը պատկերող նկարազարդ գրքույկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, անգլալեզու հրատարակությունն ամփոփում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության առաքելությանը տրամադրված Հայաստանի պատմամշակութային կոթողները ներկայացնող բարձրակարգ լուսանկարների շարքը, որոնք ընթերցողի ուշադրությանն են ներկայացնում Հայաստանով մեկ սփռված բազմադարյա տաճարների և քաղաքամայր Երևանի նորարարական լուծումների ուրույն համադրությունը։

Գրքույկն առաջին անգամ օտարերկրացիների ուշադրությանը ներկայացվել է ՆԱՏՕ-ի ամենամյա բարեգործական տոնավաճառի ընթացքում և բարձր գնահատանքի արժանացել այցելուների կողմից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am