Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԵՄ-ն չպետք Է մրցի ՆԱՏՕ-ի հետ եւ կրկնորդի դաշինքի գործառույթները. Ստոլտենբերգ

ԵՄ-ն չպետք Է մրցի ՆԱՏՕ-ի հետ եւ կրկնորդի դաշինքի գործառույթները. Ստոլտենբերգ

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը պաշտպանությանն ուղղված իր նախաձեռնություններում չպետք Է մրցի ՆԱՏՕ-ի հետ եւ կրկնորդի նրա գործառույթները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 20-ին հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ԵՄ-ի 28 երկրների պաշտպանության նախարարների՝ Բրյուսելի նիստին ժամանելուց հետո:

«Ես միշտ Էլ պարզորոշ ասել եմ, որ պաշտպանության բնագավառում ԵՄ-ի ջանքերը չպետք Է մրցեն ՆԱՏՕ-ի հետ եւ կրկնորդեն ՆԱՏՕ-ի գործառույթները, որովհետեւ ՆԱՏՕ-ն մնում Է ԵՄ-ի անվտանգության հիմքը»,-ասել Է նա: Դրա հետ մեկտեղ գլխավոր քարտուղարը նշել Է, որ ողջունում Է Եվրամիության ջանքերը պաշտպանության ոլորտում: «Ես ողջունում եմ ԵՄ-ի՝ պաշտպանությանն ուղղված ջանքերը: Ռազմական շարժունակությունը, Մշտական կառուցվածքավորված համագործակցությունը (PESCO), այս ամենը կարող են լրացնել ՆԱՏՕ-ն եւ օգնել՝ զարգացնելու նոր ռազմական կարողություններ»,-հավելել Է նա: Ստոլտենբերգն այս հայտարարությունն արել Է, մասնավորապես, ԵՄ-ի բանակի ստեղծման հնարավորության շուրջ վերջերս տեղի ունեցած քննարկումների պատճառով: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նոյեմբերի 6-ին Europe-1 ռադիոկայանի եթերում հայտարարել Է, թե հարկ Է, որ Եվրամիությունն ստեղծի սեփական միասնական զինված ուժերը:

Նա նաեւ կարծիք Է հայտնել Է, թե անհրաժեշտ Է, որ ԵՄ-ն պաշտպանվի Չինաստանից, Ռուսաստանից ու ԱՄՆ-ից: Շատ չանցած նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Է ասել, որ ԵՄ-ն պետք Է աշխատի հանրակցության միասնական բանակ ստեղծելու ուղղությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am