Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Վաշինգտոնում ցուցադրել են այն հնդկահավերին, որոնց պետք Է Գոհաբանության օրվա առթիվ ներում շնորհի Թրամփը

Վաշինգտոնում ցուցադրել են այն հնդկահավերին, որոնց պետք Է Գոհաբանության օրվա առթիվ ներում շնորհի Թրամփը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկահավ արտադրողների ազգային ֆեդերացիան ներկայացրել Է երկու թռչունների, որոնց նոյեմբերի 20-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պետք Է ըստ ավանդույթի ներում շնորհի երկրում նշվող Գոհաբանության օրվա առթիվ:

Ինչպես ֆեդերացիայի ներկայացուցիչները պատմել են Willard InterContinental հյուրանոցում հնդկահավերի ցուցադրության ժամանակ, մանրազնին ընտրությունից հետո որոշվել Է Թրամփի հետ հանդիպման ուղարկել Սիսեռահատ եւ Գազար անուններով թռչուններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Սիսեռահատն ու Գազարը ծնվել են հունիսի 28-ին, դրանք կշռում են շուրջ 20 կիլոգրամ:

Մրցույթին մասնակցել են մոտավորապես 50 թռչուններ, որոնց Հարավային Կարոլինայի նահանգի ֆերմա են բերել հուլիսին: Միայն անցյալ ուրբաթ օրը մենք վերջնականապես կատարեցինք ընտրությունը»,- պատմել Է ֆեդերացիայի ներկայացուցիչը շնորհանդեսի ժամանակ: Նրա խոսքով՝ թռչունների արտաքին տեսքին շատ ուշադիր են հետեւում. դրանց կանոնավոր կերպով լողացնում են օճառահեղուկով, ինչպես նաեւ հետեւում են, որ չխախտվի դրանց քնի ռեժիմը: Նա նաեւ ճշտել Է, որ նոյեմբերի 20-ին Սպիտակ տանը սոսկ մեկ թռչուն կհանդիպի նախագահի հետ, բայց դեռեւս որոշված չԷ, թե հատակապես որը:

«Հուսով եմ, որ վաղը Գազարը կամ Սիսեռահատը կհանդիպեն նախագահի հետ»,- ասել Է ֆեդերացիայի ներկայացուցիչը: Դրանից հետո հնդկահավերը կուղեւորվեն Վիրջինիայի նահանգի համալսարան եւ Պոլիտեխնիկական ինստիտուտ, որտեղ նույնպես ապրում են ավելի վաղ ներման արժանացած թռչուններ: Նախագահի թողության հանդիսավոր արարողությունը կկայանա Սպիտակ տան Վարդերի պարտեզում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am