Հասարակական

Առաջիկա օրերին կիմանաք. Արթուր Վանեցյանը՝ ԱԺ պատգամավորի մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալի մասին

1 րոպեի ընթերցում

Առաջիկա օրերին կիմանաք. Արթուր Վանեցյանը՝ ԱԺ պատգամավորի մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալի մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի խոսքով՝ առաջիկա օրերին հանրությունը կտեղեկանա, թե ով է կոռուպցիոն սկանդալի մեջ կասկածվող պատգամավորը, ում մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հայտարարել էր ԱԺ ամբիոնից: « Առաջիկա օրերին կիմանաք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողի հարցին ի պատասխան ասաց Վանեցյանը:

Անդրադառնալով իր ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսման փաստի առթիվ հարուցված քրգործին՝ Արթուր Վանեցյանն ասաց, որ գաղտնալսումների հետ կապված որևէ բան չի կարող ասել: «Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործն ընթանում է, փորձաքննություն է նշանակված, քննչական կոմիտեն պարզաբանումներ կտա»,-հավելեց նա:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված քրեական գործի վերաբերյալ էլ ԱԱԾ պետն ընդգծեց, որ օպերատիվ աշխատանքներն իրականացվում են: «Օպերատիվ աշխատանքը կավարտենք, երբ կլինեն արդեն կոնկրետ հրապարակումներ, մենք կկարողանանք բոլոր հրապարակումներին պատասխաններ տալ. դրա համար այս պահին զերծ կմնամ որևէ մեկնաբանությունից»,-նշեց նա:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում