Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

Դատարանը վերականգնել է CNN հեռուստաընկերության լրագրող Ջիմ Ակոստայի Սպիտակ տան անցագիրը


ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնի շրջանային դատարանը կարգադրել է Սպիտակ տանը ժամանակավոր վերականգնել CNN հեռուստաընկերության լրագրող Ջիմ Ակոստայի անցագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ը:

Այդպիսով, դատարանը բավարարել է հեռուստաընկերության միջնորդությունը: Նշենք, որ CNN-ը դիմել է դատարանին նաև հարցով, թե որքանով է սահմանադրական ԱՄՆ նախագահի մամուլի ծառայության որոշումը՝ հեռուստաընկերության լրագրողին զրկելու մշտական անցագրից:

Նոյեմբերի 6-ին ԱՄՆ Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի մամուլի ասուլիսի ժամանակ երկրի ղեկավարին հարց ուղղեց CNN-ի լրագրող Ջիմ Ակոստան: Նախագահը, ով հայտնի է CNN-ի հանդեպ իր քննադատական դիրքորոշմամբ, պահանջեց, որ լրագրողը նստի՝ հրաժարվելով պատասխանել հարցին: Մամուլի ասուլիսի ղեկավարի օգնականներից մեկը մոտեցել և փորձել էր վերցնել բարձրախոսը Ակոստայի ձեռքից: Արդյունքում, լրագրողն ի վերջո ստիպված էր եղել ենթարկվել Սպիտակ տան աշխատակիցներին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ