Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱԺ-ն նոյեմբերի 21-ին կգումարի արտահերթ նիստ

ԱԺ-ն նոյեմբերի 21-ին կգումարի արտահերթ նիստ

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն Ազգային ժողովի նախա­գահին առաջարկում է 2018 թվա­­կա­նի նոյեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ին, գումարել ԱԺ ար­­տա­­հերթ նիստ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

ԱԺ արտահերթ նիստի օրակարգում կընդգրկվեն «Պաշտոնատար անձանց գործունեության ապա­հով­ման, սպասարկման և սոցիալական երաշ­խիքների մասին» Հայաստանի Հանրա­պետու­թյան օրեն­քում փոփոխություններ և լրացում կա­տարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփո­խու­թյուններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կա­տա­րելու մասին», Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքների ու մի քանի միջազգային պայմանագրեր վավերացնելու մասին նախագծերը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am