Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՊԵԿ-ը կանխել է «ափիոն» և «մարիխուանա» տեսակի թմրանյութների ներկրման փորձեր

ՊԵԿ-ը կանխել է «ափիոն» և «մարիխուանա»  տեսակի թմրանյութների ներկրման 
փորձեր

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Ոստիկանության Կապանի բաժնի ու ԿՀԴՊԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցները համատեղ իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ «Ագարակ» սահմանային անցակետի մաքսային գոտում Իրանից ժամանած ՀՀ քաղաքացիներ Ա.Մ-ի և Ա.Կ-ի նկատմամբ իրականացրել են հսկողություն, ինչի արդյունքում՝ վերջինս իր մարմնից դուրս է հանել 52 գրամ «ափիոն» տեսակի թմրանյութ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Մեկ այլ դեպքով էլ՝ Մաքսանենգության դեմ պայքարի և Արևմտյան մաքսատուն-վարչությունների աշխատակիցների համատեղ իրականացված հսկողության արդյունքում, ՀՀ քաղաքացի Ս.Պ.-ի անվամբ ԱՄՆ-ից Հայաստան ներմուծված փոստային ծանրոցում առկա շամպունի տարայից հայտնաբերվել է փաթեթավորված 37 գրամ «մարիխուանա» տեսակի թմրանյութ: Դեպքի առթիվ ՊԵԿ հետաքննության վարչությունում հարուցվել է քրեական գործ: Փոստային առաքանու իրական հասցեատիրոջը հայտնաբերելու նպատակով Ոստիկանության ԿՀԴՊԳՎ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Նոր Նորքի  1-ին զանգվածից Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման է ենթարկվել ՀՀ քաղաքացի Զ.Հ-ն: ՊԵԿ քննչական վարչությունում կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am