Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Կառավարությունը դիտարկում է նախարարությունների թիվը կրճատելու հարցը

Կառավարությունը դիտարկում է նախարարությունների թիվը կրճատելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը դիտարկում է նախարարությունների թիվը 17-ից 9-11 դարձնելու հնարավորությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 14-ին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:

«Մենք ունենք պետական կառավարման շատ ուռճացված համակարգ։ Պետք է ամբողջը վերանայել, բոլոր նախարարությունների գործունեությունը վերաիմաստավորել։ Սա հնարավորություն կտա բարձրացնել քաղծառայողների աշխատավարձերը, որովհետև ստացվում է, որ նախարարությունում նույն աշխատանքը կատարողը ստանում է ավելի քիչ գումար, քան որևէ հիմնադրամում նույն գործով զբաղվողը: Նախարարությունների օպտիմիզացման վերաբերյալ մի քանի տարբերակ ունենք մեր աշխատանքային սեղանին, որոնք 90%-ով համընկնում են։ Մենք խոսում ենք 9-11 նախարարություն ունենալու մասին, այսինքն՝ 17-ից այդ թիվը կնվազի»,- նշեց Արարատ Միրզոյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am