Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ֆրենք Սինատրայի ավելի քան 200 իր աճուրդով կվաճառվի Նյու Յորքում

Ֆրենք Սինատրայի ավելի քան 200 իր աճուրդով կվաճառվի Նյու Յորքում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռչակավոր ամերիկացի երգիչ Ֆրենք Սինատրային (1915-1998 թթ.) եւ նրա կնոջը՝ Բարբարային (1927-2017 թթ.), պատկանող 200-ից ավելի անձնական իրեր դեկտեմբեր ամսին վաճառքի կհանվեն Նյու Յորքի աճուրդում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Sotheby՚s աճուրդների տունը:

Աճուրդի կազմակերպիչների խոսքով՝ կվաճառվեն Սինատրայի եւ նրա չորրորդ կնոջ, որի հետ նա ապրել Է 22 տարի, հավաքածուից ամենաուշագրավ իրերը: Մասնավորապես, աճուրդի կդրվեն տասնյակ անձնական նամակներ, աքսեսուարներ ու նկարներ, որոնք պատկանել են զույգին:

Առավել աչքի ընկնող լոտերի թվում Է 20-կարատանոց ադամանդե մատանին, որը Սինատրան Բարբարային՝ հայտնի մոդելին ու պարուհուն, նվիրել Է 1976 թվականին իրենց նշանադրության օրը: Միջոցների մի մասը, որոնք կստացվեն աճուրդում, կօգտագործվի բարեգործականնպատակով՝ Ռանչո-Միրաժում (Կալիֆոռնիայի նահանգ) գործող մանկական բուժական-առողջարարական կենտրոնի կարիքների համար, որը հիմնել Է Բարբարա Սինատրան:

Աճուրդներն, ինչպես սպասվում Է, կտեւեն մի քանի օր: Ֆրենք Սինատրան 20-րդ դարի ամենաանվանի երգիչներից մեկն Է, որը հայտնի Է կատարման իր առանձնահատուկ ոճով: Նա ծնվել Է 1915 թվականին Հոբոքենում (Նյու Ջերսիի նահանգ): Երգիչը Grammy հեղինակավոր երաժշտական մրցանակի դափնեկիր Է դարձել 11 անգամ: Նա նաեւ դերասան Էր, կինոռեժիսոր, արժանացել Է «Օսկար» եւ «Ոսկե գլոբուս» մրցանակների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am