Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Աշխատելու ենք բաց աչքերով ու ականջներով՝ արձանագրելով այն ամենն, ինչ տեսնելու ենք. ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարն՝ ԱԺ ընտրությունների մասին

Աշխատելու ենք բաց աչքերով ու ականջներով՝ արձանագրելով այն ամենն, ինչ տեսնելու 
ենք. ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարն՝ ԱԺ ընտրությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու նպատակով Հայաստանում են ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ընտրությունների դիտորդական առաքելության ներկայացուցիչները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի՝ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար Ուրշուլա Գաչեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք որևէ նախնական դիրքորոշում չունեն ընտրությունների արդյունքների հետ կապված:

«Մենք այստեղ ենք ոչ թե քննադատելու, այլ դիտարկելու համար: Մենք որևէ քաղաքական օրակարգ չունենք, այստեղ ենք՝ դիտարկելու ընտրական գործընթացը: Մենք հետևելու ենք այն նույն ստանդարտներին, որը կիրառում ենք ԵԱՀԿ ցանկացած երկրում կազմակերպվող ընտրության ժամանակ»,-ասաց նա:

Գաչեկը նշեց, որ դիտորդական առաքելությունը տեղյակ է, որ Ազգային ժողովը չի ընդունել ընտրական օրենսգրքի փոփոխությունները: «Մենք գործ ենք ունենալու այն օրենքի հետ, որը հիմա գործում է: Մեր թիմը նախախնամություն չունի: Մենք աշխատելու ենք բաց ականջներով և աչքերով, և արձանագրելու ենք այն, ինչ տեսնելու ենք»,-ասաց Գաչեկը: Նրա խոսքով` կիրակի Հայաստան է ժամանել 13 դիտորդ, ում կմիանան նաև 24 երկարաժամկետ դիտորդներ:

«Ընտրություններից մի քանի օր առաջ 250 դիտորդներ ևս կմիանան մեզ և կմասնակցեն ընտրական գործընթացին: Դա բավական չհամարելով՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչներ , Եվրախորհրդի ներկայացուցիչներ , ինչպես նաև Եվրոպական պառլամենտի պատգամավորներ ևս կընդգրկվեն դիտորդական առաքելության կազմում: Մենք բոլորս միասին կկառուցենք մի մեծ միջազգային դիտորդական առաքելություն»,-նշեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am