Գեղամ Բեգլարյանն ազատվել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից
11:41, 13 Նոյեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 13-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Գեղամ Բեգլարյանն ազատվել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ըստ նույն որոշման՝ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են վարչակազմի ղեկավարի տեղակալ Վլադիմիր Բալասանյանին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում