Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախում արտադրված հարվածային ԱԹՍ-ները համալրել են ՀՀ ԶՈՒ սպառազինությունը. արտադրության փուլում են ՀՀ ռազմարդյունաբերողների նոր զինատեսակները

Արցախում արտադրված հարվածային ԱԹՍ-ները համալրել են ՀՀ ԶՈՒ 
սպառազինությունը. արտադրության փուլում են ՀՀ ռազմարդյունաբերողների նոր 
զինատեսակները

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունում նախագծվող և թողարկվող հարվածային անօդաչու թռչող սարքերը ներառվել են ՀՀ զինված ուժերի սպառազինությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

«Ներառված են այնքանով, որքանով վտանգ են ներկայացնում հակառակորդի համար»,- պարզաբանեց Դավիթ Տոնոյանը։

Նախարարի պաշտոնակատարը նշեց նաև, որ բազմաթիվ նորություններ կան տեղական ռազմարդյունաբերության կողմից:

«Դրանք ոչ թե գիտակոնստրուկտորական, այլ արտադրության փուլում են։ Դա վերաբերում է նոր տեխնոլոգիաներով նոր զինատեսակներին»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]