Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի քաղաքացիությունը չի ազդում կառույցի հայանպաստ որոշումների վրա. Դավիթ Տոնոյան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի քաղաքացիությունը չի ազդում կառույցի հայանպաստ 
որոշումների վրա. Դավիթ Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի նշանակման հարցով նեղ ձևաչափով քննարկումներ են տեղի ունեցել անդամ պետությունների միջև: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

«Բոլորիս խորհուրդ եմ տալիս սպասել դեկտեմբերի 6-ին: Քննարկումներ են եղել նեղ ֆորմատով, որոնց մասին տեղեկությունները հասանելի չեն: Այդ նեղ ֆորմատով որոշում է կայացվել գլխավոր քարտուղարի հարցին անդրադառնալ և այն քննարկել դեկտեմբերի 6-ին»,- ասաց Դավիթ Տոնոյանը: 

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը միջազգային է և նրա քաղաքացիությունը չի ազդում հայանպաստ կամ հակառակ որոշումների ընդունման վրա:

«Մենք այդ պաշտոնը զբաղեցնելու դեռևս մոտ 1.5 տարի ունենք, բայց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը միջազգային է, և այն որևէ կերպ չի ազդում հայանպաստ կամ հակառակ որոշումների ընդունման վրա՝ լինի նա Հայաստանի, թե այլ երկրի ներկայացուցիչ»,- ընդգծեց նախարարի պաշտոնակատարը:

ՀԱՊԿ-ին անդամակցում են Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:

Յուրի Խաչատուրովն ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից նոյեմբերի 2-ին: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը դրվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի վրա:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am