Հասարակական

Պարգևատրվել են մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի լավագույն զինվորների ուսուցիչները

1 րոպեի ընթերցում

Պարգևատրվել են մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի լավագույն զինվորների ուսուցիչները

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 12-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ամփոփվել են «Տարվա լավագույն ուսուցիչ»,«Տարվա լավագույն դաստիարակ» և«Տարվա լավագույն տնօրեն» ամենամյա մրցույթների արդյունքները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մրցանակակիրներն արժանացել են դրամական պարգևների։

Պարգևատրման արարողության ընթացքում գնահատանքի են արժանացել նաև մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի լավագույն պարտադիր ժամկետային զինծառայողների ուսուցիչները։

Բարձր գնահատելով մանկավարժների ավանդը հայրենանվեր քաղաքացու և հայրենիքի պաշտպանի ձևավորման գործում՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն իր խորին երախտագիտությունն է հայտնել առաջնագծին անսասան կանգնած պարտադիր ժամկետային զինծառայողների ուսուցիչներին և նրանց պարգևատրել ՀՀ ՊՆ գերատեսչական մեդալներով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում