Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արցախի պետնախարարն ընդունել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետին

Արցախի պետնախարարն ընդունել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետին

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նոյեմբերի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել են պետական բյուջեից ֆինանսական հոսքերի նկատմամբ արդյունավետ վերահսկողական մեխանիզմների կիրառմանը վերաբերող հարցեր։ Մասնավորապես կարևորվել է պետական կառավարման համակարգի բոլոր օղակներում նոր գործիքակազմերի օգտագործումը, որոնք հնարավորություն կտան բարձրացնել ծախսերի իրականացման թափանցիկությունը և այն դարձնել վերահսկելի։

Իր խոսքում պետական նախարարը կարևորել է նաև մասնագետների պրոֆեսիոնալ պատրաստվածության մակարդակը և առաջարկել է համագործակցության շրջանակներում պարբերաբար փորձի փոխանակում իրականացնել։

Դավիթ Սանասարյանն իր հերթին տեղեկացրել է, որ այցի ընթացքում արցախյան գործընկերների հետ նախատեսված է համատեղ աշխատանքային խորհրդակցություն, որտեղ երկարաժամկետ կտրվածքով կքննարկեն փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր։

Հանդիպմանը մասնակցել է ԱՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Նարեկ Հարությունյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am