Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ցուցակները հստակեցվել են. Լիլիթ Մակունցը և Մանե Թանդիլյանը` ընտրություններին մասնակցության մասին 

Ցուցակները հստակեցվել են. Լիլիթ Մակունցը և Մանե Թանդիլյանը` ընտրություններին 
մասնակցության մասին 

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասնակցության հետ կապված ցուցակները հստակեցված են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 9-ին Կառավարության մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար  Մանե Թանդիլյանը: «Կուսակցությունը քաղաքական հայտարարություն կանի, դուք կտեղեկանաք»,- նշեց նա:

ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն էլ օրենսդիր կամ գործադիր իշխանությունում աշխատելու մասին հարցի հետ կապված պարզաբանեց, որ այս պահին որոշում այդ հարցով չկա. «Ընտրություններից հետո թիմը կկայացնի որոշում, և պարզ կլինի: Այս պահին որևէ որոշում չկա»,-ընդգծեց նա: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am