Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Նոյեմբեր

Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահը կժամանի Երևան  


ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի հրավերով մեր երկիր կժամանի Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Էնդրյու Փարսոնը:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի պարալիմպիկ կոմիտեից: Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ պարոն Էնդրյու Փարսոնը Հայաստան կժամանի պաշտոնական այցով նոյեմբերի 11-12-ին:

Փարսոնը կհանդիպի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Հայաստանում պարալիմպիկ շարժմանը նոր թափ հաղորդելու և հաշմանդամություն ունեցող անձանց սպորտում առավելագույն ներգրավվածությունն ապահովելու հնարավորությունները:  

Էնդրյու Փարսոնը 2017 թ. սեպտեմբերից զբաղեցնում է Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահի պաշտոնը, մինչ այդ եղել է ԱՄՆ-ի պարալիմպիկ կոմիտեի, ապա Բրազիլիայի պարալիմպիկ կոմիտեի նախագահը: Նա Միջազգային Օլիմպիական կոմիտեի խորհրդի անդամ է:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ