Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրենը գազի սակագնի իջեցման նպատակով լրացուցիչ ռեզերվ գտնելու հարցը համարում է խնդրահարույց

«Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրենը գազի սակագնի իջեցման նպատակով 
լրացուցիչ ռեզերվ գտնելու հարցը համարում է խնդրահարույց

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ Արմենիա»-ի  ծախսերն ավելի շատ են, քան ապահովվող մուտքերը: Նման պարագայում գազի գնի իջեցման նպատակով լրացուցիչ ռեզերվներ գտնելու հարցը խնդրահարույց է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նոյեմբերի 8-ին ԱԺ գազի և էլեկտրաէներգիայի հարցով քննիչ հանձնաժողովում նման տեսակետ հայտնեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ -գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը:

Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը նշեց, որ հանրությանը հետաքրքրում է այն հարցը, թե, այնուամենայնիվ, գազը սահմանի վրա 150 դոլարով ձեռք բերելու դեպքում վերջնական սպառողին ինչո՞ւ է հասնում շատ ավելի բարձր գնով: «Ծախսերի ողջ օպտիմալացման արդյունքում կա՞ արդյոք ռեզերվ, որը կհանգեցնի միջին սակագնի իջեցմանը»,-հարցրեց Մելքումյանը:

Թադևոսյանը նշեց, որ գազի վաճառքի գինը 255 դոլար է, իսկ գազի մուտքի միջին գինը 150 դոլար: «Գազպրոմ Արմենիա»-ի մարժան 62 դոլար է: «Ունենք հոդված, որտեղ գրված է 13.37 մլրդ դրամի չստացված եկամուտ: Այսինքն՝ մեր ծախսերն ավելի շատ են, քան ապահովվող մուտքերը: Նման պարագայում լրացուցիչ ռեզերվներ գտնելու հարցը խնդրահարույց է»,-եզրափակեց նա:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am