Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գյումրիում ևս մեկ ընտանիք տնակից քարե տուն տեղափոխվեց

Գյումրիում ևս մեկ ընտանիք տնակից քարե տուն տեղափոխվեց

ԳՅՈՒՄՐԻ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում, Սպիտակի երկրաշարժից 30 տարի անց, ևս մեկ ընտանիք տնակից քարե տուն տեղափոխվեց: «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՕԱՐ)-Հայաստան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ Ռուզաննա Գրիգորյանն իր երկու դուստրերի հետ տնակից նոյեմբերի 7-ին տեղափոխվեց բնակարան: Ռուզաննան, Գյումրիում շատ ընտանիքների նման, թեև փաստացի բնակվում էր տնակում, բայց չունենալով անօթևանի կարգավիճակ ու բնակարան ձեռքբերելու հնարավորություն, չէր կարող պատկերացնել, որ 27 տարի անց կենցաղային բոլոր պայմաններից զուրկ տնակից կտեղափոխվի բնակարան:

«Ամուսնացել եմ ու հարս եմ եկել տնակ, աղջիկներս էլ տնակում են ծնվել: Ավագս արդեն չափահաս է: Չէի սպասում նման անակնկալի: Ասել, թե ինչ զգացողություն եմ ունեցել, երբ ինձ զանգեցին և այս ուրախ լուրը հայտնեցին, անկարող եմ: Անկարող եմ նաև պատմել այն պայմանների մասին, որ կան տնակներում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում անկեղծացավ Ռուզաննան: «Հիմնադրամն իր գործունեությունը ծավալում է 2005 թվականից, և երեխաների խնամքի և պաշտպանության խնդիրը հիմնադրամի ուշադրության կենտրոնում է: Տվյալ ընտանիքի կարիքները հիմնադրամին է ներկայացրել «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ը, և հիմնադրամի բարերարները որոշեցին, որ ընտանիքին ամենամեծ նվերն ու աջակցությունը կլինի բնակարանը: Նվերը շատ չուշացավ, ու ընդամենը մի քանի ամսից հայտարարվեց դրամահավաք և ձեռքբերվեց բնակարանը:

Հույս ունենք, որ բնակարանը նոր հույս ու նոր հնարավորություն կլինի ընտանիքի համար»,- նշեց «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն-Հայաստան» բարեգործական հիմնադրամի հայաստանյան գլխամասային գրասենյակի գործադիր տնօրեն Հռիփսիմե Մուրադյանը՝ փաստելով, որ սա արդեն հիմնադրամի կողմից Գյումրիում տնակում բնակվող ընտանիքների համար ձեռքբերված երկրորդ բնակարանն է։

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]