Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՊՆ բեռնատարի վթարի հետևանքով վիրավորում ստացած 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել են մարմնական վնասվածքներ

ՊՆ բեռնատարի վթարի հետևանքով վիրավորում ստացած 17 զինծառայողի կյանքին 
վտանգ չի սպառնում, 8-ը ստացել են մարմնական վնասվածքներ

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գորիս-Որոտան (Կուբաթլի) ավտոճանապարհի 39 կմ հատվածում ՊՆ բեռնատարի շրջվելու արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներից 11-ը տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն: «Արմենպրես»-ի հետ զրույցում բուժկենտրոնի փոխտնօրեն Լևոն Հայրապետյանն ասաց, որ վիրավոր զինծառայողները հիմա հետազոտման փուլ են անցնում: «Նրանք հիմնականում ստացել են կոտրվածքներ, հոդախախտեր, արտաքին վնասվածքներ: Նրանց վիճակն, ընդհանուր առմամբ, գնահատվում է միջին ծանրության: Ծայրահեղ ծանր դեպքեր այս պահին չկան»,-նշեց նա:

Վիրավորների մի մասը տեղափոխվել է Սիսիանի հոսպիտալ:

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ մեքենայում եղել են 21 զինծառայող, որից 19-ը թափքում:

«21-ից 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել են տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ: Բուժզննումը շարունակվում է»,- գրել է նա:

Արծրուն Հովհաննիսյանը ավելի վաղ տեղեկացրել էր, որ վթարի արդյունքում չորս զինվոր է մահացել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am