Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 14 մարզիկ  

Սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 14 մարզիկ

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա ընդհանուր առմամբ 14 մասնակից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 9-11-ը Բուխարեստում կանցկացվի Սամբոյի աշխարհի 2018 թ. առաջնությունը: Ըստ նախնական հայտերի՝ «Sala Polivalenta» մարզապալատի գորգ դուրս կգա 77 երկիր ներկայացնող 720 մարզիկ: Ընդհանուր առմամբ կխաղարկվի մեդալների 27 հավաքածու՝ տղամարդկանց մարզական և մարտական, կանանց՝ մարզական 9-ական քաշային կարգերի համար:
Հետաքրքրական է, որ հաղթողներն ու մրցանակակիրները կստանան նաև դրամական պարգևներ. ոսկե մեդալի համար՝ 3000, արծաթե՝ 2000, բրոնզե՝ 1500 ԱՄՆ դոլար:
Առաջնության խորհրդանիշը գորշ գայլն է. ըստ Ստրաբոնի, ռումինների նախնիք՝ դակերը, իրենց այդպես էին կոչում Daqi:
Ռումինիայի մայրաքաղաք է մեկնում նաև Հայաստանի սամբոյի ազգային հավաքականը:
Կանանց առաջնությունում հանդես կգան Ասյա Լալազարյանը՝ 48 կգ և Աննա Մկրտչյանը՝ +80 կգ քաշային կարգերում:
Տղամարդկանց մարզական սամբոյի առաջնությունում կունենանք 8 մասնակից` Տիգրան Կիրակոսյան (52 կգ), Մաքսիմ Մանուկյան (57 կգ), Արման Նիազյան (62 կգ), Ռաֆիկ Մանուկյան (68 կգ), Արսեն Ղազարյան (74 կգ), Դավիթ Գրիգորյան (82 կգ), Գրիգոր Սահակյան (90 կգ):

Եվս վեց մարզիկ ուժերը կչափեն մարտական սամբո դասում. Գրիգոր Մխիթարյան (52 կգ), Մխիթար Մխիթարյան (57 կգ), Կարեն Իսախանյան (62 կգ), Վաչիկ Վարդանյան (68 կգ), Դավիթ Պետրոսյան (82 կգ):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am