Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արա Բաբլոյանը չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին

Արա Բաբլոյանը չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն առաջիկա խորհրդարանական ընտրութուններին չի մասնակցելու, նա գնում է առողջապահության ոլորտ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա այս մասին հայտնեց նոյեմբերի 7-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Չեմ մասնակցելու ընտրություններին, որ երիտասարդներն առաջադրվեն: Գնում եմ առողջապահության ոլորտ: Չառաջադրվելու այլ պատճառ չկա: Ես 71 տարեկան եմ, բավական է, որքան գործունեություն եմ ծավալել քաղաքականությունում: Կարծում եմ, որ հիմա երիտասարդ և փորձառու մարդիկ պետք է մասնակցեն»,-ասաց Բաբլոյանը:

Նա ասաց, որ իր որդին ևս չի առաջադրվելու: Բաբլոյանը նշեց, որ ինքը հանրապետական կուսակցությանն անդամագրվել է միայն նրա համար, որ կուսակցությունը մոնոպոլիզմի, կոռուպցիայի դեմ պայքարի ճանապարհով էր գնում: «Ես եղել եմ իշխանության մեջ, կառավարության անդամ 1991-ից, սակայն  կուսակցություն մտել եմ միայն ԱԺ-ում լինելու ժամանակ: Կուսակցություն չեմ մտել ինչ-որ պաշտոն ստանալու համար: Կարծում եմ, համոզվել եք, որ ինձ համար պաշտոնը նրա համար էր պարզապես, որ  ծրագրերը ճիշտ ձևով առաջ տանեի»,-նշեց նա:

Հարցին, թե հիմա ՀՀԿ-ն ընդդիմությո՞ւն է, նա ասաց, որ ընդդիմություն են դառնում, երբ լինում են փոքրամասնություն, ընտրությունների ավարտից հետո պարզ կդառնա:  Բաբլոյանը նկատեց, որ հանրապետական կուսակցությունն առաջիկա ընտրությունների համար ունի լուրջ մարդկային և մասնագիտական պոտենցիալ: Հարցին, թե հնարավո՞ր է, արդյոք, որ ՀՀԿ-ն գա խորհրդարան, վերափոխվի, Բաբլոյանը պատասխանեց՝ ինչու ոչ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am