Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Վեոլիա Ջուր»-ը տուգանվեց 20 միլիոն դրամով

«Վեոլիա Ջուր»-ը տուգանվեց 20 միլիոն դրամով

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վեոլիա Ջուր» ընկերությունը ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից տուգանվեց 20 միլիոն դրամի չափով` գերիշխող դիրքի չարաշահման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նոյեմբերի 7-ին կայացած նիստում հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Նրա խոսքով՝ հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «Վեոլիա ջրի» կողմից ներմուծված ջրաչափերը եռակի գերազանցում են տեղական շուկայի նոր արտադրանքի գներին:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը դրսևորել է ոչ ռացիոնալ վարքագիծ, ջրաչափերի ներմուծումներ է իրականացրել առավել բարձր գներով, երբ կարող էր դրանք ձեռք բերել տեղական շուկայում գործող տնտեսավարողներից: Հանձնաժողովը գտնում է, որ այստեղ կա մրցակցության խնդիր և հանձնարարում է դադարեցնել նման վարքագիծը»,-ասաց Շաբոյանը:

«Արազեն» հայ-գերմանական ընկերությունը, որը զբաղվում է ջրաչափերի արտադրությամբ, դիմել է ՏՄՊՊՀ` «Վեոլիա Ջրի» պատճառով  ոչ մրցակցային իրավիճակում հայտնվելու և գործունեությունը դադարեցնելու պատճառով: «Արազեն» հայ-գերմանական ընկերության հիմնադիր-տնօրեն Արա Սանթրոսյանն ասաց, որ իրենց ընկերության կողմից արտադրված ջրաչափերը ոչնչով չեն զիջում Չինաստանից, Իսպանիայից ներկրված ջրաչափերին:

«Մենք 2001 թվականից իրականացնում ենք մեր գործունեությունը բավական մատչելի գներով: Մեր կողմից արտադրված ջրաչափերը 90 տոկոսով կիրառվում են Լեռնային Ղարաբաղում, 200 հազարն էլ Վրաստանում է տեղադրված, բայց «Վեոլիա ջուր» ընկերության պատճառով մենք կանգնել ենք փաստի առաջ, չենք կարողանում իրացնել մեր կողմից արտադրված ջրաչափերը ՀՀ-ում և դադարեցրել ենք մեր գործունեությունը»,-ասաց նա:

«Արազեն»-ի դիմում –բողոքի համաձայն` «Վեոլիա ջուր» ընկերությունը մեկ տարվա ընթացքում ներկրել է ավելի քան 30 հազար ջրաչափ և գնման գործընթացում չի եղել հրապարակային, ընկերությունը հնարավորություն չի տվել այլ տնտեսվարողի իր արտադրանքն իրացնել: 2017 թվականին «Վեոլիա Ջրի» կողմից ներմուծված ջրաչափերի միջին գինն, ըստ տեսակների, կազմել է 8400 և 9500 դրամ, այն դեպքում, երբ տեղական շուկայում նույն ջրաչափերի միջին արժեքը սկսվել է 3200 դրամից մինչև 7000 դրամ: Արդյունքում, միայն մեկ տարվա կտրվածքով ընկերությունը ջրաչափերի ձեռք բերման համար վճարել է 100 միլիոն դրամ ավելի, որը հետագայում ներկայացրել է որպես ներդրումային ծախս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]