Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ԵՄ-ն վերահաստատեց հանձնառությունը Իրանի հետ միջուկային գործարքին

ԵՄ-ն վերահաստատեց հանձնառությունը Իրանի հետ միջուկային գործարքին

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը Իրանի հետ միջուկային գործարքի մեջ փոփոխություններ մտցնելու անհրաժեշտություն չի տեսնում, հանձնառու Է դրա կատարմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 6-ին հայտարարել Է ԵՄ-ի գործադիր կոլեգիայի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը:

«Մենք լիովին հանձնառու ենք մնում իրանական միջուկային գործարքին, եւ դա անելու ենք, քանի դեռ Իրանն այն կատարում Է: Սա այժմ արդեն 12-րդ անգամ հաստատել Է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը, որը միակ ինստիտուտն Է կոմպետենտ գնահատական տալու համար»,- Բրյուսելում ասել Է նա լրագրողներին:

Սհինասի խոսքով՝ ԵՄ-ն միջազգային գործընկերների հետ համատեղ «աշխատում Է, որպեսզի գործարքը պահպանի», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am