Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Թեհրանը փորձում Է մեղմացնել ԱՄՆ-ի պատժամիջոցների բացասական ազդեցությունը. Իրանի փոխնախագահ

Թեհրանը փորձում Է մեղմացնել ԱՄՆ-ի պատժամիջոցների բացասական ազդեցությունը. Իրանի փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը ձեռնամուխ Է ԱՄՆ-ի նավթային պատժամիջոցների բացասական ազդեցությանը հակազդելու ծրագրի իրականացմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 6-ին հայտարարել Է Իրանի փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին: Նա ընդգծել Է, որ «ճիշտ չԷր լինի պնդել, թե պատժամիջոցները ազդեցություն չեն ունենում երկրի վրա»:

«Մենք հնարավոր ամեն բան անում ենք, որպեսզի նվազեցնենք սահմանափակիչ միջոցների ազդեցությունը մեր տնտեսության վրա»,- Ջահանգիրիի խոսքը մեջբերում Է Tasnim գործակալությունը: Փոխնախագահը նշել Է, որ «ընթացիկ դժվարությունների հաղթահարումը հնարավոր Է միայն երկրի բնակչության հետ իշխանությունների փոխգործակցության դեպքում»: «Մենք նոր պատժամիջոցներին հակազդելու պլան ունենք»,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am