Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Կոնգոյի ԴՀ-ում Էբոլայով հիվանդացածների թիվը հասել Է 300-ի

Կոնգոյի ԴՀ-ում Էբոլայով հիվանդացածների թիվը հասել Է 300-ի

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլա մահացու հեմոռագիկ տենդի վիրուսով վարակվածների թիվը հասել Է 300-ի, 186 մարդ մահացել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երկրի առողջապահության նախարարությունը: Ինչպես ասված Է հայտարարության մեջ, նոյեմբերի 4-ի դրությամբ հայտնի Է Հյուսիսային Կիվու եւ Իտուրի նահանգներում վարակման 300 դեպքերի մասին, որոնցից 265-ը հաստատվել են:

Հիվանդությունից մահացել Է 186 մարդ: Ընդ որում՝ 88 պացիետների հաջողվել Է բուժել: Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությունը սուր վիրուսային վարակ Է, որն ախտահարում Է մարդկանց եւ կենդանիների մի քանի տեսակների: Էբոլայի համաճարակը 2015 թվականին բռնկել Էր Արեւմտյան Աֆրիկայում եւ հիմնականում ընդգրկել երեք երկիր՝ Գվինեան, Սիեռա-Լեոնեն եւ Լիբերիան: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ վերջին խոշոր համաճարակի ժամանակ Էբոլայով վարակվել Էր 28,6 հազար մարդ, ավելի քան 11,3 հազարը մահացել Էին: Էբոլայի ներկայիս բռնկումը Կոնգոյի ԴՀ-ում սկսվել Է հուլիսի վերջին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am