Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխության հարցը այս պահին որևէ կերպ կարգավորված չէ. ԱԳ փոխնախարար

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխության հարցը այս պահին որևէ կերպ 
կարգավորված չէ. ԱԳ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխության հարցն այս պահին որևէ կերպ կարգավորված չէ, և դրան են ուղղված անցկացվող խորհրդակցությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 6-ին ԱԺ-ում այս մասին ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը:

Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետարքրվեց, թե նոյեմբերի  8-ին Աստանայում տեղի ունենալիք ՀԱՊԿ գագաթնաժողովում արդյոք քննարկվելո՞ւ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցը: «Քվոտան դեռևս պատկանում է  Հայաստանին: Վերլուծաբանների շրջանակում տեսակետներ կան, թե Հայաստանից թեկնածու չի առաջադրվելու, կամ էլ թեկնածությունը հնարավոր չէ, որ հաստատվի»,-նշեց պատգամավորը:

Փոխնախարարը նշեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը քննարկվում է հավաքական անվտանգության խորհրդի կողմից ԱԳ նախարարների խորհրդի ներկայացմամբ կամ առաջարկությամբ: «Գլխավոր քարտուղարների փոփոխության հարցը որևէ կերպ կարգավորված չէ: Եվ հենց դրան են ուղղված այն խորհրդակցությունները, որոնք իրականանում են»,-ասաց փոխնախարարը:

Յուրի Խաչատուրովը նոյեմբերի 2-ին ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]