Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պետական բյուջեից կրթության ոլորտին հատկացվող միջոցներն ավելանալու են 12 տոկոսով

Պետական բյուջեից կրթության ոլորտին հատկացվող միջոցներն ավելանալու են 12 
տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության ոլորտին հատկացվող բյուջեն հաջորդ տարվա պետական բյուջեի նածագծով նախատեսվում է ավելացնել 12 տոկոսով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ-ում 2019 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:

«Սովորաբար ընդունված է կրթության բյուջեն համեմատել նաև համախառն ներքին արդյունքի հետ և ըստ դրա դատողություններ անել: Հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծում շուրջ տասներկու տոկոսով ավելացել է  կրթության բյուջեն: Սակայն համախառն ներքին արդյունքի աճի ավելի արագ տեմպ է նախատեսվում: Հետևաբար կրթութան բյուջեի կշիռը համախառն ներքին արդյունքի մեջ նվազել է 0.09-ով»,-ասաց Ջանջուղազյանը:

Այլ կերպ ասած՝ 2018-ի հաստատված բյուջեում ակնկալվում էր պետական բուջեից 2,17 տոկոս օգտագործել կրթութան համար,  իսկ 2019-ին՝  2.08  տոկոս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]