1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ցմահ դատապարտյալների նկատմամբ անհատական մոտեցում է լինելու. Զեյնալյան

Ցմահ դատապարտյալների նկատմամբ անհատական մոտեցում է լինելու. Զեյնալյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը վերահաստատում է նախկինում արած հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում ցմահ դատապարտյալների թիվը մեծ է և շեշտում, որ իրականացնում են քաղաքականություն այս առումով իրավիճակը բարելավելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ընթացքում Արտակ Զեյնալյանն ասաց, որ ցմահ դատապարտյալների նկատմամբ իրականացվելու անհատական մոտեցում:

«Ցմահ դատապարտյալների վերաբերյալ իմ դիրքորոշումը ձեզ հայտնի է: Ես իրավապաշտպան եղած ժամանակ հայտարարել եմ, որ Հայաստանի համար չափազանց շատ է այսքան մեծ թվով  ցմահ դատապարտյալ ունենալը: Թեև կաշկանդված եմ նաև իմ կարգավիճակով, բայց կրկնում եմ, որ չափից ավելի շատ են, և մենք իրականացնում ենք քաղաքականություն  իրավիճակը բարելավելու ուղղությամբ:  Անհատական մոտեցում է ցուցաբերվելու, օգտագործվելու է և պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը, և ներման ինստիտուտը»,- մանրամասնեց Զեյնալյանը:

Նա հավելեց, որ արդեն ունենք մեկ ցմահ դատապարտյալ, ով պայմանական վաղաժամկետ ազատվել է, մեկի վերաբերյալ էլ դրական եզրակացություն է ներկայացվել դատարան, որը մերժել է: «Ես չգիտեմ, թե վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններն այս գործով ինչ-որոշում կընդունեն, բայց, այնուամենայնիվ, արդարադատության նախարարությունը դրական եզրակացություն տվել է այդ անձին պայմանական վաղաժամկետ ազատելու հարցով»,- մանրամասնեց Արտակ Զեյնալյանը:

Նախարարի պաշտոնակատարն ընդգծեց՝ սա նրանց նկատմամբ կայացված դատական վճիռների իրավական գնահատականը չէ. «Մենք միայն պատժի մասով ենք մեր վերաբերմունքն արտահայտում: Չի բացառվում, որ գործերը կարող են վերանայվել այն ընթացակարգերի շրջանակներում, որոնց նախաձեռնության բացառիկ իրավասությունը ունեն իրենք, իրենց իրավապաշտպանները, իրավահաջորդները»,- եզրափակեց Արտակ Զեյնալյանը:

Հայաստանում այս պահի դրությամբ կա 93 ցմահ դատապարտյալ: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]