Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Խորհրդարանական ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 9-ին, քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ից. ԿԸՀ-ն հաստատեց ժամանակացույցը

Խորհրդարանական ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 9-ին, քարոզարշավը 
կմեկնարկի նոյեմբերի 26-ից. ԿԸՀ-ն հաստատեց ժամանակացույցը

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018թ-ի դեկտեմբերի 9-ին, նախընտրական  քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսպիսի որոշում կայացվեց նոյեմբերի 2-ին տեղի ունեցած ԿԸՀ արտահերթ նիստում։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամանակացույցը։ Ժամանակացույցում ներառված է 113 գործառույթ։ Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչև նոյեմբերի 14-ը, ժամը 18։00-ն։ Դրանց գրանցումը ԿԸՀ-ն կիրականացնի մինչև նոյեմբերի 19-ը, ժամը 18։00-ն։ Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ»,- ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Նիստում որոշվեց նաև տարածքային ցուցակներում կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների կողմից առաջադրվող թեկնածուների թիվը։ Դրանք տվյալ տարածքի յուրաքանչյուր 15000 քաղաքացու հաշվարկով կարող են առաջադրել մեկ տարածքային թեկնածու։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am