Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Նոյեմբերի 2-ին սպասվող իրադարձությունները

Նոյեմբերի 2-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, կկայանա ՀՀ ազգային ժողովի տնտեսական, ինչպես նաև ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստը: Օրակարգում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին է:

Երևանում կանցկացվի նախագծերի կառավարման առաջին տարեկան համագումարը: Բացման խոսքով հանդես կգա Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։

Լրագրողների հետ կհանդիպի ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: Նա կանդրադառնա համաներում հայտարարելու մասին օրենքի կարգավորումներին:

Հայաստանյան ներքաղաքական զարգացումների մասին իր վերլուծությունները կներկայացնի քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա կխոսի սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններից:

«Երեւան EXPO» ցուցահանդեսային համալիրում պաշտոնապես կբացվի «ArmProd EXPO 2018» 17-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Կներկայացվեն հայկական արտադրության գինիներ, հանքային ջրեր, պահածոյացված մրգեր, հրուշակեղեն, սուրճ, թեյ և այլն ապրանքներ:

Դաշնակահար, երգահան Կոնստանտին Օրբելյանի 90-ամյա հոբելյանի առթիվ կկազմակերպվի դաշնամուրային մենահամերգ: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մենահամերգի նախաձեռնողները հանդես կգան մամուլի ասուլիսով:

Հունաստանում կայացած շախմատի աշխարհի մինչև 16 տարեկանների առաջնությունում չեմպիոն դարձավ Շանթ Սարգսյանը, ով այսօր իր մարզիչ միջազգային գրոսմայստեր Արման Փաշիկյանի հետ հանդես կգա մամուլի ասուլիսով: Նրանք կամփոփեն աշխարհի առաջնության արդյունքները, կանդրադառնան առաջիկա անելիքներին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am