Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի Իրանի հետ հարաբերություններում նոր մթնոլորտ ձևավորել

Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի Իրանի հետ հարաբերություններում նոր մթնոլորտ 
ձևավորել

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցությունը շատ կարևոր է համարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 1-ի ԱԺ հատուկ նիստում, որի օրակարգում վարչապետի ընտրության հարցն է, Փաշինյանը Իրանի հետ հարաբերությունների զարգացման ցանկություն հայտնեց:

«Իրանի նախագահի հետ Նյու Յորքում հադիպումը շատ արդյունավետ եղավ: Եթե ժողովուրդը ինձ տա իր վստահության քվեն, և ես շարունակեմ պաշտոնավարել որպես վարչապետ, համոզված եմ, որ Իրանի հետ հարաբերություններում կկարողանանք նոր մթնոլորտ և նոր մակարդակ ապահովել»,-ասաց Փաշինյանն ու կարևորեց էներգետիկ ոլորտում Իրանի հետ համագործակցությունը:

Նա շեշտեց նաև, որ մի քան ամսվա քննարկումներից հետո հստակեցրել են Հայաստանում նոր ջերմաէլեկտրակայան կառուցելու որոշումը: Նրա խոսքով՝ դրա կարիքը բոլոր մասնագետների գնահատմամբ մենք ունենք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am