Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը ՉԺՀ-ի յոթ քաղաքացիների մեղադրել է հետախուզական տեղեկատվություն գողանալու մեջ

ԱՄՆ-ը ՉԺՀ-ի յոթ քաղաքացիների մեղադրել է հետախուզական տեղեկատվություն գողանալու մեջ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը ՉԺՀ-ի այն քաղաքացիներին, որոնց ինքը համարում Է Չինաստանի հետախուզական ծառայությունների աշխատակիցներ եւ վարձու ցանցահեններ, մեղադրում Է հետախուզական տեղեկատվության, մտավոր սեփականության եւ ավիացիայի բնագավառի առեւտրական գաղտնիքների գողության մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԱՄՆ-ի արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ:

Հետախուզության ենթադրյալ սպաներ Չժա Ժունը, Չայ Մենը եւ նրանց գործակիցները մեղադրվում են այն բանում, որ, աշխատելով Ցզյանսուի նահանգի պետանվտանգության նախարարությունում, որի կենտրոնակայանը գտնվում Է Նանկինում, զբաղվել են ընկերությունների մասնավոր տեղեկատվության գողությամբ: Նաեւ մեղադրանքում նշվել են չինացի հինգ ենթադրյալ ցանցահեններ, որոնք փորձել են տվյալներ գողանալ առեւտրային ավիացիոն շարժիչների մասին, որոնք համատեղ մշակում են Եվրամիության եւ ԱՄՆ-ի արտադրողները:

Չինաստանում մշակվում են շարժիչի նմանակները, ճշտել են նախարարությունում: Սա սեպետեմբերի սկզբից ի վեր արդեն երրորդ դեպքն Է, երբ ԱՄՆ-ը լրտեսության մեղադրանքներ Է առաջադրում ՉԺՀ-ի հետախուզության ենթադրյալ սպաների դեմ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am