Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Թոփ մոդել ԱՊՀ- 2018» գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացնում են երեք մոդել

«Թոփ մոդել ԱՊՀ- 2018» գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացնում են երեք 
մոդել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թոփ մոդել ԱՊՀ-2018» գեղեցկության միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու պատիվը վստահված է մոդելներ Եվա Բաղդասարյանին, Վիկտորիա Մարգարյանին և Տինա Հայրապետյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցույթը Հայաստանում անցկացվում է հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 5-ը:

Միջոցառմանը մասնակցելու համար Երևանում են 30 պրոֆեսիոնալ մոդելներ ԱՊՀ և նախկին ԽՍՀՄ տարածքից, ինչպես նաև Արևելյան Եվրոպայից: Բուն մրցույթից բացի մոդելները նաև հնարավորություն են ստանում մասնակցելու վարպետության դասերի, իրենց համար բացահայտելու Հայաստանը՝ այցելելով տարբեր տեսարժան վայրեր և մշակութային օջախներ:

«Թոփ մոդել ԱՊՀ- 2018» մրցույթի եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 4-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Միջոցառումը նվիրված է Երևանի 2800-ամյակին: Միջազգային ստուգատեսի ժյուրիի կազմում կլինեն փորձառու մասնագետներ տարբեր երկրներից: Երեկոյի հատուկ հյուրերն են երգչուհիներ Բուկատարան, Մյատան և Ջուսը:

 «Թոփ մոդել ԱՊՀ- 2018» գեղեցկության մրցույթի նախաձեռնողը «Միսս ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի հիմնադիր և կազմակերպիչ, «Nairi Travel» տուրիստական գործակալության տնօրեն, «Եվրասիական երկրների միության պատվավոր քաղաքացի» Նաիրի Մնացականյանն է: Մրցույթի նպատակն է բացահայտել աղջիկների, ովքեր ունակ են պատշաճ և բարձր մակարդակով ներկայացնել ԱՊՀ երկրները համաշխարհային կինոարտադրության և նորաձևության ասպարեզում: Հաղթողը հնարավորություն է ստանում ունենալ մասնագիտական աճ, ինչպես նաև ամրապնդել ԱՊՀ երկրների միջև միջազգային հարաբերությունները մոդելինգի և գեղեցկության ոլորտում:

Միջազգային ստուգատեսի նպատակներից է նաև ներկայացնել հայկական արտադրության ապրանքանիշները, ծառայությունները և ՀՀ շուկայում գործող ընկերությունները, ՀՀ-ում զբոսաշրջության խթանումը` ԱՊՀ երկրների մասշտաբով: «Թոփ մոդել ԱՊՀ- 2018» գեղեցկության մրցույթի հաղթողը կճանաչվի ԱՊՀ լավագույն թոփ մոդել ու կստանա միջազգային խոշոր մրցույթներին մասնակցելու իրավունք, թանկարժեք թագ, գումարային պարգև, ճանապարհորդական ուղեգրեր, նվերներ միջոցառման բազմաթիվ գործընկերներից, ինչպես նաև ճանաչված և առաջադեմ գովազդային գործակալությունների գովազդներին և նորաձևության ցուցադրություններին մասնակցելու հնարավորություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am