ԱՄՆ-ը եւ Ճապոնիան համատեղ զորավարժություններ են սկսել 56,5 հազար զինծառայողների մասնակցությամբ. Kyodo
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի զինված ուժերը հոկտեմբերի 31-ին Ճապոնիայի տարածքում սկսել են Keen Sword խոշորամասշտաբ զորավարժությունները՝ բանակային ստորաբաժանումների, օդուժի եւ ռազմածովային ուժերի նավերի ներգրավմամբ: Զորավարժությունները տեղի կունենան մինչեւ նոյեմբերի 8-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Kyodo գործակալությունը:
Նման կարգի զորավարժություններ անցկացվում են երկու տարին մեկ անգամ:
Այս տարի դրանցում ներգրավված են շուրջ 47 հազար ճապոնացի եւ մոտավորապես 9,5 հազար ամերիկացի զինծառայողներ: «Keen Sword-ը երկու երկրների զորքերին հնարավորություն Է ընձեռում ստուգելու իրենց ռազմաօդային, ծովային եւ ամֆիբիական հնարավորությունները, որոնք անհրաժեշտ են Ճապոնիայի պաշտպանության եւ տարածաշրջանի կայունության համար»,- ասված Է այդ կապակցությամբ Ճապոնիայում ԱՄՆ-ի զորակազմի հրամանատար գեներալ Ջերի Մարտինեսի տարածած հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում