Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Twitter-ում չեն բացառել «հավանում» կոճակից հրաժարվելը

Twitter-ում չեն բացառել «հավանում» կոճակից հրաժարվելը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Twitter-ի վարչակազմը դիտարկում Է այն կոճակից հրաժարվելու հնարավորությունը, որը թույլ Է տալիս նշել սոցցանցում դուր եկած հաղորդագրությունը, սակայն առաջիկայում դա չի պլանավորվում անել: Այս հայտարարությամբ հոկտեմբերի 29-ին հանդես Է եկել միկրոբլոգների ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Բրենդոն Բորմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել Է Daily Telegraph բրիտանական թերթը, Twitter ընկերության գլխավոր տնօրեն, միկրոբլոգների համանուն ծառայության սեփականատեր Ջեկ Դորսին հայտարարել Է, որ «սրտի ձեւ ունեցող կոճակի երկրպագուն չԷ» եւ «կցանկանար շուտ ազատվել դրանից»: Դրանից հետո Twitter-ի մամուլի ծառայությունում պարզաբանել են, որ մշտապես «վերաիմաստավորում են այն ամենը, ինչ վերաբերում Է ծառայությանը», այդ թվում եւ՝ մատնանշված կոճակին: Մենք աշխատանքի վաղ փուլերում ենք եւ առայժմ չենք պլանավորում դրանք հրապարակել»,-հավելել են ընկերությունում:

Ավելի ուշ Բորմանը ճշտել Է. «Երկու խոսք՝ «հավանում» կոճակի վերաբերյալ: Մենք հասկանալ ենք տվել, որ դիտարկում ենք այդ հնարավորությունը: Ջեկը նույնիսկ հայտարարել Է դրա հնարավորության մասին՝ ելույթ ունենալով ԱՄՆ-ի Կոնգրեսի առջեւ»:

«Կոնկրետ ժամկետներ չկան: Դա շուտ տեղի չի ունենա»,-հավելել Է նա: Twitter սոցիալական ցանցը միկրոբլոգների ծառայություն Է կարճ հաղորդագրությունների հրապարակային փոխանակման համար: Նրա ամսական լսարանն այս տարվա հուլիսին հասել Է մոտավորապես 335 մլն մարդու: Ընկերության շուկայական կապիտալիզացիան գերազանցում Է 24 մլրդ դոլարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am