Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

ՀՀ ԳԱԱ-ում օտարազգի և հայ գիտնականները քննարկում են Չինաստանի հարաբերությունները եվրասիական երկրների հետ


ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018թ․ հոկտեմբերի 26-ից  27-ը ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ «Չինաստան-Եվրասիա» միջազգային գիտաժողովը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այն կազմակերպվել էր ««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի և ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի կողմից։ Գիտաժողովի անցկացմանը աջակցում էին «Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամը» և «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունը»։

Անդրադառնալով գիտաժողովին՝ ՀՀ ԳԱ Ակադեմիկոս, դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը (ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն) նշեց, որ այս գիտաժողովը կխթանի Հայաստանում չինագիտության զարգացմանը, կարևոր տեղեկատվություն կտարածի Չինաստանի և Եվրասիական այլ երկրների հարաբերությունների վերաբերյալ։

«Չինաստան-Եվրասիա» գիտաժողովի հեղինակ և կազմկոմիտեի հիմնադիր ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու Մհեր Սահակյանը (««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի» ղեկավար) նշեց, որ գիտաժողովի հիմնական նպատակն է վերածվել, Չինաստանի և Եվրասիական երկրների հարաբերությունների վերաբերյալ տարվող, գիտական քննարկումների միջազգային հարթակի։ Այն լավ առիթ է, որ հայ և արտասահմանցի գիտնականները միմյանց հետ փոխանակվեն հետազոտություններով, համեմատեն տարբեր երկրներում կիրառվող  մեթոդաբանությունները և նպաստեն միջդիսցիպլինար երկխոսությանը:

Բանախոսների թվում էին Մա Բինը (Չինաստան, Ֆուդան համալսարան), Կոննոր Ջաջը (Մեխ Բրիտանիա, Լոնդոնի համալսարան), Սրջդան Ուլջեվիչը (Ղրղզստան, Կենտրոնական Ասիայի Ամերիկյան համալսարան),  Ջուն Վանը (Չինաստան, Հոնկոնգի քաղաքային համալսարան), Աննա Զալինյանը (Հայաստան, Անանիա Շիրակացու անվան ճեմարան), Զաքարիա Պաիկինը (Մեծ Բրիտանիա, Կանադա, Քենթի համալսարան և Global Brief Magazine-ի ավագ խմբագիր), Անատոլի Ցվուկը (Ռուսաստան, ՌՈՒԴՆ համալսարան), Կոնստանտին Տասիցը (Ռուսաստան, Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտ), Ջուկկա Աուկիան (Ֆինլանդիա, Թուրկու համալսարան), Ուզմա Սիրաջը (Պակիստան, Դաշնային ուրդու համալսարան), Մհեր Սահակյանը (Հայաստան, ««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ»), Մա Սյաոյունը (Չինաստան,  Թոնլինի կոմունիստական կոմիտեի կուսակցական դպրոց), Գաբրիել դե Ռեզենե Պիչինինին (Բրազիլիա, Պորտուգալիայի Մինի համալսարան), Անահիտ Պարզյանը (Հայաստան, ««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական խորհուրդ», հիմնադրամ), Ռոբերտ Թումանյանը (Չինաստան, Հունան համալսարան), Իզաբելլա Մուրադյանը (Չինական մշակույթի և գիտության կենտրոն), Լուիզա Գրիգորյանը (Հայաստանում Եվրոպական համալսարան), Տաի  Յուլունը (Չինաստան, Նանծինի համալսարան), Վախթանգ Չարայան (Վրաստան, Իվանե Ջավախիշվիլի անվան Թբիլիսիի պետական), Գաբրիելա Ռադուն (Ռումինիա, ռազմավարագետ), Սարեն Աբգարյանը (Չինաստան, Շանհայի Ծիաոթոն համալսարան), Շոթա Գուլբանին (Վրաստան, Կովկասի Միջազգային Համալսարան), Անդրանիկ Հովհաննիսյանը (Ռուս-հայկական սլավոնական համալսարան) Խուբրիկով Բադման (Ռուսաստան, Բուրաթիայի պետական համալսարան):

Չինաստան-Եվրասիա գիտաժողովի հրավիրյալ պատվավոր հյուրերի մեջ էին Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Թիմուր Ուրազաևը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Յուրի Սուվարյանը, Բելառուսի դեսպանության ավագ խորհրդական պարոն Դմիտրի Սեմենովիչը և այլք։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ