Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

43-ամյա տղամարդը ձեռքի նռնակով փորձել է մուտք գործել կառավարության շենք ինքնապայթեցման նպատակով. ԱԱԾ-ն նոր մանրամասներ է հաղորդել

43-ամյա տղամարդը  ձեռքի նռնակով փորձել է մուտք գործել կառավարության շենք 
ինքնապայթեցման նպատակով. ԱԱԾ-ն նոր մանրամասներ է հաղորդել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը մանրամասներ է ներկայացրել կառավարության շենքում գրանցված միջադեպի վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից 1975թ. ծնված տղամարդը ձեռքի նռնակով փորձել է մուտք  գործել կառավարության շենք՝ ինքնապայթեցման նպատակով, սակայն մուտքի դիմաց վնասազերծվել է կառավարության շենքում պահպանություն իրականացնող ԱԱԾ աշխատակիցների կողմից: Քաղաքացին բերման է ենթարկվել ԱԱԾ:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասով: Հանգամանքները պարզվում են:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]