Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Twitter-ում ակտիվ օգտատերերի թվի նվազում են արձանագրել

Twitter-ում ակտիվ օգտատերերի թվի նվազում են արձանագրել

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Twitter ընկերությունը, որը միկրոբլոգների համանուն ծառայության սեփականատերն Է, հայտնել Է, որ օգտատերերի թվի նվազում Է տեղի ունենում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հետեւում Է ընկերության՝ երրորդ եռամսյակի արդյունքների վերաբերյալ հաշվետվությունից, Twitter-ում գրանցել են հասույթի եւ շահույթի աճ, սակայն սոցցանցի ժողովրդականությունն ընկել Է: Twitter-ի ակտիվ օգտատերերի ամսական միջին թիվը մինչեւ 326 մլն Է նվազել անցյալ եռամսյակի 335 միլիոնի եւ մեկ տարի առաջվա 330 միլիոնի համեմատությամբ: Այն օգտատերերի թվի աճը, որոնք սոցցանցից օգտվում են ամեն օր, վերջին տարվա ընթացքում կազմել Է 9 տոկոս, ինչը նույնպես ցածր Է կանխատեսումներից:

Ընդ որում՝ Twitter-ում գրանցվող անձանց ընդհանուր թիվն անփոփոխ աճում Է, սակայն նրանցից շատերը հազվադեպ են օգտվում սոցցանցից կամ ընդհանրապես ցանց չեն մտնում: Ուստի ֆինանսական առումով ընկերության համար կարեւոր են միայն ակտիվ օգտատերերը, որոնք ծառայությունից օգտվում են մշտական հիման վրա: Մինչդեռ, նշված ժամանակաշրջանում Twitter-ի ընդհանուր հասույթի աճը կազմել Է մոտավորապես 758 մլն դոլար, ինչը 29 տոկոսով ավելի Է անցյալ տարվա համապատասխան եռամսյակի տվյալ ցուցանիշից: Իսկ երրորդ եռամսյակի արդյունքներով շահույթը կազմել Է 106 մլն դոլար: Ընդ որում՝ մեկ տարի առաջ ընկերությունն ավելի քան 21 մլն դոլարի չափով վնաս Էր գրանցել:

Twitter-ի գլխավոր տնօրեն Ջեկ Դորսին տարածված հայտարարության մեջ բարձր Է գնահատել անցյալ եռամսյակի արդյունքները՝ ուշադրությունը չկենտրոնացնելով ակտիվ օգտատերերի թվի անկման հետ կապված խնդիրների վրա: Twitter-ը սոցցանց Է, որն օգտատերերին թույլ Է տալիս համառոտ հաղորդագրություններ փոխանակել, կազմակերպել հարցումներ, հրապարակել տարբեր նկարներ ու տեսահոլովակներ: Ծառայության ստեղծողներն են՝ Ջեկ Դորսին, Նոա Գլասը, Էվան Ուիլյամսը եւ Բիզ Սթոունը:

Twitter-ում առաջին հաղորդագրությունը հրապարակվել Է 2006 թվականի մարտի 21-ին: Ըստ առկա տվյալների, ծառայությունում օրական մոտավորապես 500 միլիոն «թվիթ» Է հրապարակվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am