Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հաջորդ շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան

Հաջորդ շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան հաջորդ շաբաթ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Նրա խոսքով` այցի վերաբերյալ մանրամասների մասին լրացուցիչ կտեղեկացնեն:

Նաղդալյանը հիշեցրեց նաև, որ հոկտեմբերի 25-ին Հայաստան է այցելելու ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն, ով հանդիպում է ունենալու երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ:

«Ջոն Բոլթոնը հանդիպելու է վարչապետի պաշտոնակատարի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարների պաշտոնակատարների հետ: Քննարկվելու են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ»,-ասաց նա՝ հավելելով, որ սա ամերիկյան ամենաբարձր մակարդակի և ամենախոշոր պատվիրակության այցն է վերջին տասնամյակներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]